211652_close_icon
views-count126151 դիտում article-date 09:45 30-08-2016

Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Kia Sorento-ն բախվել է քանդված բետոնե սյուներին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և տուժածներին օգնելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 3 հատուկ փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Գաի փողոցի բնակիչ, 29-ամյա Ազատ Հովհաննիսյանը իր վարած Kia Sorento մակնիշի 77 AA 737 համարանիշի ավտոմեքենայով դեպի Մեղրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված քանդված բետոնե սյուներին, ինչի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղևորներ՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ, 21-ամյա Սուրեն Ալիխանյանը, Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մուշեղ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի բնակիչ, 41-ամյա Վազգեն Հովհաննիսյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի անձնակազմը վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յու. Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շիրակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենեն տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էին Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանն ու Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զորիկ Մարգարյանը։ Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացիներ, ովքեր ասում էին, որ իրենք մահացածի ազգականն են, ասում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին Մեղրիի զորամաս՝ իրենց ազգական զինվորին տեսակցության, իսկ մի մասն էլ պնդում էին, որ վթարի մեղավորը ճանապարհը կառուցող ընկերությունն է, քանի որ չկար արտաքին լուսավորություն և ճանապարհի շինարարական աշխատանքներ կատարելու համար չկային ազդարարող նշաններ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր