211652_close_icon
views-count35208 դիտում article-date 09:54 24-11-2016

ՃՈ վաշտի հրամանատարը նշանակվել է անձնագրային ծառայության պետ

[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սերգեյ Հակոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Հրազդանի անձնագրային ծառայության պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արտաշատի բաժնի պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հակոբ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետ։

Նմանատիպ նյութեր