211652_close_icon
views-count77011 դիտում article-date 21:49 29-11-2016

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 07-ն ու 09-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը մասնագիտությամբ բժիշկ էր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի –Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Ծովինար գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ՍV 634 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 34 ՍN 366 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր՝ Կոմիտաս Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ևս 3 հոգի՝ Նվեր Մանուկյանը, Աշոտ Գևորգյանն ու Հենզել Գփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Վիգեն Մարտոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Կ. Զաքարյանը աշխատում էր Վարդենիսի բժշկական կենտրոնում ՝ որպես բժիշկ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր