211652_close_icon
views-count176385 դիտում article-date 14:11 23-09-2017

«Շումախերական» ավտովթար Երևանում. 37 համարի երթուղու վարորդն ավտոբուսով դուրս է եկել ճանապարհից, տապալել բետոնե պատերն ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 47-77 S համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Մանուկ Սարգսյանն ու տեսուչ Մուշեղ Գասպարյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր