211652_close_icon
views-count1732 դիտում article-date 10:01 02-02-2014

Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Տավուշի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Գավառի տարածաշրջաննեում տեղում է թույլ ձյուն: Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր