Ապրիլի 1-ից համարների տեղափոխելիության ծառայությունը կսկսի գործել
Ապրիլի 1-ը հումորի օրն է, բայց կատակ չէ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնականապես հաստատել է կանոնակարգը: Առանց հեռախոսահամարի ու կոդի փոփոխության բաժանորդները կարող են փոխել իրենց բջջային օպերատորին:
«Օրանժ Արմենիա»-ն առաջինն էր Հայաստանում, որ խոսեց ծառայության անհրաժեշտության մասին: ՄՆՓ-ի մուտքը անաղմուկ չէր, բջջային օպերատորների թեժ քննարկումների թեման էր: Ծառայությունը կլինի անվճար: Գործող համարն էլ նոր ցանցում ակտիվացնելու համար 90 տոկոս դեպքերում կպահանջվի մեկ օր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է նաև հեռախոսների ապակոդավորման հարցը, որը ՄՆՓ-ի` տրամաբանական շարունակություն է:
Orage-ն ունի 600.000 ավելի բաժոնորդ, թիվը ուզում է հասցնել մեկ միլինոի: Խաղի նոր կանոններով օպերատորները մտնում են մրցակցային նոր դաշտ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391255333]armnewstv.am [/url]