«Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց «Վեստ Բրոմվիչ»-ի հետ խաղում. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլ»-ը մրցակցի հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Վեստ Բրոմվիչ»-ի նկատմամբ: «Հոուտրոնս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի 24-րդ րոպեին Դանիել Սթարիջի հարվածից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, սակայն Ռոջերսի սաները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, քանի որ 67-րդ րոպեին Վիկտոր Անիչեբեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
24 տուրից հետո մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլ»-ը 47 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: