Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը առաջին հերթին կարևոր է թուրք երիտասարդների համար. Ազնավուր
Ֆրանսիայում կայացել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որին մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, պատգամավոր ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի արդարադատության նախարարը: Հավաքին ամենաշատ հնչող հարցը վերաբերում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Ֆրանսիայի արդարադատության նախարարը դրա ընդունման ջատագովն է:
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայում ներգաղթյալների հանդեպ նկատվող բացասական վերաբերմունքը հաղթահարելու համար շատ կարևոր է հայկական համայնքի դերը, որն արդեն իսկ ինտեգրվել է ֆրանսիական կյանքին` պահպանելով ազգային ինքնությունը: Վառ օրինակը Շառլ Ազնավուրն է:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/hy4/1391255429]armnewstv.am[/url]