Թուրքիայում 1920-ական թվականների հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Փետրվարի 28-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պատմական Զերզիֆան ամրոցի տարածքում հայտնաբերվել է հայերի զանգվածային գերեզման:
Հնագետները գերեզմանը գտել են Դիարբեքիր և Մարդին քաղաքների միջև ընկած հատվածում: Սկզբում թուրքական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե հայտնաբերված մարդկային ոսկորները պատկանում են անցյալ դարում մահապատժի ենթարկված հանցագործների, սակայն լրատվամիջոցներից մեծ մասը որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ վարկածից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կազմակերպության աջակցությամբ Դիարբեքիրում անցկացվել է ոսկորների դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում հաստատվել է, որ ոսկորները թաղվել են անցյալ դարի 20-ական թվականներին:
Ենթադրվում է. որ ոսկորները Համաշխարհային 1-ին պատերազմի ժամանակ Զերզիֆան ամրոցում բնակված հայերինն են: