Կայացել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնության բացման արարողությունը. տեսանյութ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության բացման արարողությունը, հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ներկա էին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Շախմատի եվրոպական միության նախագահ Սիլվիո Դանաիլովը, 27 երկրները ներկայացնող շուրջ 260 շախմատիստներ և պարզապես շախմաասերներ:
Միջոցառման անմոռանալի պահերից էր հատկապես աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին նվիրված տեսաձայնագրության ներկայացումը, որին հաջորդեց շախմատային յուրօրինակ երաժշտական մյուզիքլը: