Իբրահիմովիչը շարքից դուրս է մնացել 4 շաբաթով
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը , ով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում «Չելսի»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել, շարքից դուրս է մնացել 4 շաբաթով:
Այդպիսով շվեդ հարձակվողը բաց կթողնի «Չելսի»-ի հետ կայանալիք պատասխան խաղը, ինչպես նաև «Լիոն»-ի հետ կանանալիք Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը: