Արթուր Բաղդասարյանը մտադիր է հրաժարվել ՕԵԿ–ի նախարարական պորտֆելներից․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։
Բացառված չէ, որ Արթուր Բաղդասարյանը որոշակի վտանգներ է տեսնում, որ այս իշխանությունների ապագան մշուշոտ է, և դա կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզից ՕԵԿ-ի վերացմանը։
Բոլոր դեպքերում, նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած նախարարները՝ ԱԻՆ, գյուղնախարարության և քաղաքաշինության, Արթուր Բաղդասարյանին չեն ենթարկվում և լուրջ չեն ընդունում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։