211652_close_icon
views-count6496 դիտում article-date 16:50 04-04-2014

Զովք գյուղում վրաերթի են ենթարկվել մանկահասակ եղբայրները

Այսօր՝ ապրիլի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 64 ՕԼ 049 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ռուստամ Վարդանյանը Զովք գյուղում վրաերթի է ենթարկել եղբայրներ՝ 8-ամյա Ավետ Խոջոյանին և 10-ամյա Սերժ Խոջոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Երեխաներին տեղափոխել է հիվանդանոց: Այս պահին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու Կոտայքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները և թե գյուղի որ հատվածում է տեղի ունեցել վրաերթը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր