211652_close_icon
views-count1695 դիտում article-date 19:49 04-04-2014

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 4-ին հանդիպեց Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Քարոլինա Մոնսալվեին և հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Զարուհի Թոխմախյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը և 2015-2017թթ. ժամանակահատվածի համար պլանավորված աշխատանքները, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ներդրումների եվրոպական բանկի կողմից համատեղ նախապատրաստվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունը: Քարոլինա Մոնսալվեն նշեց, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ուսումնասիրել է ճանապարհների վիճակը, նախարարության կողմից ներկայացված ճանապարհների ցանկը և դրանք բավարարում են ծրագրի նպատակները: Կողմերը կարևորեցին նաև Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվելիք հանդիպումը, որտեղ տեղի կունենա տարբեր երկրների պաշտոնյաների և փորձագետների փորձի փոխանակում: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այդպիսի հանդիպումները նպաստում են ծանոթանալու և ճիշտ հետևություններ անելու տարբեր երկրների փորձից։ Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր