Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը կմասնակցեն Դուբայ Օփեն ամենամյա մրցաշարին
Ապրիլի 7-17 -ը Դուբայում տեղի կունենա Դուբայ Օփեն «Sheikh Rashid Bin Hamdan Al Maktum» գավաթի 16-րդ խաղարկությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այս ստուգատեսին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնեն երևանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը: