10-ամյա երեխայի փրկությունը կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը դու ես
Այսօր՝ ապրիլի 4-ին, SHAMSHYAN.COM-ին են դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներ Ղշյանների բազմազավակ ընտանիքը: Նրանց 10-ամյա որդին Ղշյան Սերյոժան ունի շտապ վիրահատության կարիք: Հիվանդությունը իհայտ է եկել 2012թ. Սեպտեմբերից, երբ երեխայի մոտ նկատվել է գլխացավ և սրտխառնոց:
Ընտանիքը դիմել է Մալայան բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:
Ըստ բժշկական եզրակացության երեխայի մոտ առկա է գլխի Կրանիոֆարինգիոմա, որը հազվադեպ հանդիպող հիվանդություն է:
Չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, տեղի գյուղապետարանի և այլ անձանց ֆինանսավորմամբ Հայաստանում կատարվել են գլխի վիրահատությունները, սակայն ուռուցքը չի հաջողվել լիովին հեռացնել և ըստ բժիշկների խորհրդի անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայում, որի արժեքը մոտ 60 000 եվրո է:
Ղշյան Սերյոժայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում երեխայի մոր Հերմինե Մնեյանի անվամբ AMD 220291788317000
Հեռ. 094 22-96-54
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի