Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանից օգնություն է խնդրել
Ուկրաինայի արտգործնախարարությունը խնդրել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունից օգնել հետաքննություն անցկացնել Կիևում հունվարին և փետրվարին տեղի ունեցած անկարգությունների գործով:
Ուկրաինայի արտգործնախարարությունից խնդրում են նշված գործի շրջանակներում թույլ տալ հարցաքննելո ՌԴ ֆեդերալ ուժերի սպաներին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն ինչպես նաև խնդրում է տեղեկություններ տրամադրել իրենց երկիր հատուկ տեխնիկա տեղափոխած պայմանագրային հիմունքներին և պատվիրատուների մասին:
Ավելի վաղ ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ հայտնի են Կիևում կրակոցներ արձակած բոլոր անձանց ինքնությունը: