«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 55 մլն եվրո է առաջարկում Ֆաբրեգասի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասին, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Մանկունիանցիները Իսպանիայի հավաքականի խաղացողի համար պատրաստ են առաջարկել 55 մլն եվրո: Ներկայումս ֆաբրեգասի ապագան «Բարսելոնա»-ում անհայտ է, և անգլիական ակումբը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, որ «Բարսելոնա»-ն մտադիր է տրանսֆերի հանել թիմի 6-7 խաղացողների: