Դատավարություն Հատուկ քննչական ծառայության դեմ. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը Հատուկ քննչական ծառայության քննիչ Էդգար Հակոբյանի՝ այս տարվա մարտի 14-ին կայացրած որոշման դեմ, փոխանցում է [url=http://www.aravot.am/2014/05/05/457326/]Aravot.am[/url]-ը:
Ճարոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ, դասախոս Արտակ Ղուկասյանին առեւանգել են մի շարք պաշտոնատար անձինք, որոնց թվում՝ օրերս պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը: Ըստ պաշտպանի՝ առեւանգման եւ պաշտոնական լիազորությունների անցման մասին դեռ անցյալ տարվա փետրվարին է հայտարարությունը տվել, իսկ ՀՔԾ քննիչ Էդգար Հակոբյանը այս տարվա մարտին է որոշում կայացրել քրեական գործ չհարուցելու մասին: Երբ Արտակ Ղուկասյանը հայտարարություն է արել, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ, 18 հատորանոց քրգործը 4 օրվա ընթացքում ծանոթանալուց հետո, դատախազի կողմից ուղարկվել է դատարան:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/05/05/457326/]այստեղ[/url]:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի