ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շենգավիթի ոստիկանապետին աշխատանքից ազատելուց հետո նրան պարգևատրել է մեդալով
Երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վ. Մամիկոնյանն աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո պարգևատրվել է ոստիկանության «Մարտական զորակցության» մեդալով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի