Նազարբաևի նախկին փեսան ձերբակալվել է
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ավստրիայում նախկին դեսպան Ռահատ Ալիևը Վիեննայում ձերբակալվել է։ Նրան հայրենիքում դատապարտել էին մարդկանց առևանգման համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ավստրիական ԶԼՄ-ներին։
Նրա ներկայացուցիչ Մանֆրեդ Այնեդթերն ասել է, որ նախկին դիվանագետը կամավոր է հանձնվել և ցանկանում է համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ավստրիայի իշխանությունները հրաժարվել էին Ալիևին հանձնել Ղազախստանին։