Մերլին Մոնրոյի կյանքի վերջին լուսանկարներ. ֆոտոշարք
Ժամանակակից ամերիկյան լուսանկարիչ Բերթ Շտեռնը պատմության մեջ հայտնի է հոլիվուդյան աստղերին և հայտնիներին լուսանկարած իր աշխատանքներով։ 1962 թվականին նա Մերլին Մոնրոյի հետ ֆոտոսեսիայի ժամանակ մոտ 2500 լուսանկար է արել։ Դրանից 6 շաբաթ անց Մերլինին մահացած են գտել։ Նրա մահից հետո այդ լուսանկարների մի մասը հրապարակվեց «Vogue» ամսագրում։ 1999֊ին լուսանկարիչը հրատարակեց «Marilyn Monroe: The Complete Last Sitting» լուսանկարներով գիրքը։ 2008 թվականին այդ ֆոտոշարքի 36 նկար վաճառվեց 146 հազար դոլարով՝ « Christie’s» աճուրդի տանը։