211652_close_icon
views-count10128 դիտում article-date 22:01 06-06-2014

Ողբերգական վրաերթ-վթար՝ Լոռու մարզում. 11-ամյա աղջնակը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական վրաերթ –վթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա Ռոլանդ Խարազյանը վարելով Volkswagen Golf մակնիշի 33 ՏD 469 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Կաթնաջուր գյուղի բնակիչ 11-ամյա Անի Ղթոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ռ. Խարազյանը ավտոմեքենայով դուրս է եկել երթեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում: Վրարեթի ենթարկվածը տեղափոխվելէ Սպիտակի հիվանդանոց, որտեղ մահացել է , իսկ կողաշրջված ավտոմեքենայի միջից, Վանաձորի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Սարգսյանը դուրս է բերվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատր Էդգար Սուսլիյանի գլխավրությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր