Վորոնեժում կալանավորն ինքնասպան է եղել ատամի խոզանակով
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունում ծառայողական հետաքննություն է նշանակվել կալանավորի ինքնասպանության գործով:
37-ամյա տղամարդուն մեքենայով տեղափոխել են դատարան՝ նրա ձերբակալման երկարաձգումը քննարկելու համար: Հենց այդ ժամանակ էլ տղամարդն իրեն վնասվածք է հասցրել՝ ատամի խոզանակով կուրծքը ծակելով: Կալանավորը մահացել է Վորոնեժի թիվ 2 քաղաքային հիվանդանոցի ընդունարանում: