Գլխավորը արդյունքն է. Մանուել Նոյերը
Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Շոտլանդիայի հավաքականի հետ կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնները Դորտմունդում 2:1 հաշվով ոչ հեշտ հաղթանակ տարան Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
«Կարևորը այն է, որ մենք հաղթանակ տոնեցինք: Գերմանիայի հավաքականը թարմացրել է կազմը, և այդ պատճառով խաղի որակը երկրորդ պլան է մղվել: Ներկայումս գլխավորը արդյունքն է»,- աշխարհի լավագույն դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: