Վաշինգտոնը պնդում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Չնայած ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելը հետաձգելու որոշմանը՝ Վաշինգտոնը պնդում է, որ պետք է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սպիտակ տունը հավատարիմ է սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտած դիրքորոշմանը:
Նշվում է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ է ընդունել վերջինիս կողմից Ուկրաինայում վարած ագրեսիվ ռազմական գործողությունների պատճառով: