Սարալանջի հին ճանապարհին բախվել են Mitsubishi-ին ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհահատվածում բախվել են 22-ամյա Հայկ Իսկանդարյանի վարած Mitsubishi մակնիշի 34 AC 913 համարանիշի և 30-ամյա Հայկ Հայրապետյանի վարած Վազ 21074 մակնիշի 34 ՕA 456 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21074-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինչ-որ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mitsubishi-ի վարորդի համար, ով, փորձելով խուսափել բախումից, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 07-ին:
Նշված հատվածում ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդների պատճառով խցանում տեղի չունենա:
Նախնական տվյալներով Mitsubishi մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 85.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի