Նոյեմբերին Փարիզում կկայանա Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը. Պասկալ Մոնյե
Նոյեմբերին Փարիզում ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Ինչպես փոխանցում է apa գործակալությունը, ֆրանսիացի դեսպանը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին առնչվող հարցեր:
«Կարծում եմ, որ այդ հանդիպումը խաղաղության պահպանման առումով նշանակալի կլինի»,-ասել է Մոնյեն: