26-ամյա վարորդը Զվարթնոց գյուղի տարածքում Prado-ով վրաերթի է ենթարկել 15 ոչխարների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մկրտչյանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում, իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 78 DD 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 15 ոչխարների, որոնցից 8-ը տեղում սատկել են, իսկ մնացածը վնասվածքներ են ստացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ գործակալությունը փոխհատուցելու է քաղաքացու կրած վնասը, այսինքն՝ ոչխարների տերերն ԱՊՊԱ-ից փոխհատուցում կստանան:
Այս պահին սատկած և վիրավոր ոչխարներին մորթում են, որպեսզի միսը չփչանա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Prado-ի վարորդի հայրն աշխատում է «Հայռուսգազարդ» ընկերության Արմավիրի մարզի վարչության պետ, ով ավելի շատ հայտնի է «Գազի Սաշա» մականվամբ:
Նախնական տվյալներով Toyota Land Cruiser Prado մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 270.000 - 368.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի