Եվրո 2016. Շվեդիան և Ռուսաստանը միավորները կիսեցին Ստոկհոլմում. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Շվեդիայի և Ռուսաստանի հավաքականները միմյանց հետ հանդիպեցին Ստոկհոլմում:
Արեն 10-րդ րոպեին ռուսներին առաջ մղեց Կոկորինը: Դրանից մի քանի րոպե անց տանտերերը հաշիվը հասվարեցնելու հիանալի շանս ստացան, սակայն Լարսոնը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Տվյալ դրվագում հիանալի գործեց Ակինֆեևը և հիանալի ցատկով փրկեց իր թիմին վերահաս գոլից: Այդուհանդերձ շվեդները հաշվի հավասարակշռությունը վերականգնեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 49-րդ րոպեին աչքի ընկավ Տոյվոնենը:
Այս խաղից հետո Ռուսատանի հավաքականը վաստակեց 4 միավոր և ներկայումս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է G խմբի առաջին տեղը: Իրենց ակտիվներում նույնքան միավորներ ունեն Չեռնոգորիայի և Ավստրիայի հավաքականները: Շվեդները 2 միավորով 4-րդն են:
[b]Շվեդիա - Ռուսաստան՝1:1[/b]
Գոլեր՝ Կոկորին 10՛ - Տոյվոնեն 49՛