Ճապոնիայում iPhone 6-ի տերերի համար թողարկել են մատի հատուկ կափարիչ. տեսանյութ
Ճապոնական Thanko ընկերությունը թողարկել է մատի հատուկ «կափարիչ», ինչը նախատեսված է iPhone 6-ի տերերի համար, որոնք դժվարություններ են կրում բութ մատով հեռախոսի էկրանի հեռավոր անկյունները հասնելու հարցում:
Այս մասին հայտնում է ZN.UA-ն: Այժմ դա հեշտությամբ կարելի է անել մատի հատուկ «կափարիչի» օգնությամբ: Ուշագրավ է, որ այդ աքսեսուարը կարելի է գնել միայն Ճապոնիայում, իսկ դրա մոտավոր գինը կազմում է 14 դոլար: