«Արսենալ»-ը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի պաշտպանական գիծը ուժեղացնելու նպատակով ակումբի ղեկավարությունից 20 մլն ֆունտ կստանա:
«Զինագործները» լուրջ խնդիրներ ունեն հետին գծում, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացավ կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը: Բացի այդ վնասվածքներ ունեն հիմնական կազմի պաշտպաններ՝ Լորան Կոսիելնին և Մատյե Դեբյուշին:
«Արսենալ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակներ են հանդիսանում Ուինսթոն Ռիդը («Վեստ Հեմ») և Վիրջիլ վան Դիյկը («Սելթիկ»):