211652_close_icon
views-count1505 դիտում article-date 14:25 11-11-2014

Կրոսը` Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանական հեղինակավոր AS պարբերականի վարկածով Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հարցման արդյունքում հավաքել է ձայների 75 %-ը և իր թիկունքում է թողել «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին: Հիշեցնենք, որ վերոնշյալ տուրում «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանո»-ին, իսկ Կրոսը դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր