211652_close_icon
views-count2824 դիտում article-date 12:40 11-11-2014

«Շրջանառության մասին օրենքի» նախագիծը հետաձգվեց

Այսօրվա՝ նոյեմբերի 11-ի ԱԺ քառօրյային, ներկա էին 131 պատգամավորներից 120-ը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «Շրջանառության մասին օրենքի» նախագիծը: Մինչև քվեարկությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանն ասացին, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծի հետաձգմանը, իսկ ԱԺ ՕԵԿ-ական պատմագավոր Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենք այս պահին կողմ կքվեարկեն, որպեսզի մանր ու միջին բիզնեսն ավելորդ ստուգումների չենթարկվի: 110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ քվեարկությամբ որոշումը ընդունվեց:

Նմանատիպ նյութեր