Fujifilm կորպորացիան հայտարարել է, որ իր ստեղծած դեղամիջոցն արդյունավետորեն կպայքարի Էբոլա վիրուսի դեմ
Ճապոնական Fujifilm կորպորացիան ստեղծել է դեղամիջոց, որը, սըտ նրա, կարող է արդյունավետ պայքարել աշխարհում արագորեն տարածվող մահացու Էբոլա վիրուսի դեմ: Այս մասին Տոկիոյում մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության նախագահ Սիգետակա Կոմորին:
Վերջինիս խոսքով՝ այս պահին նոր դեղորայքի միջամտությամբ վիրուսով վարակված 4 մարդու մոտ դրական փոփոխություններ են նկատվում:
«Մենք եզրակացնում ենք, որ մեր ստեղծած դեղամիջոցն արդյունավետ է այս հիվանդության բուժման պարագայում»,-ասել է նա: