211652_close_icon
views-count1940 դիտում article-date 14:39 11-11-2014

Արմեն Երիցյանը պատրաստ է ՀՀ ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորումից հետո ղեկավարել նոր նախարարությունը

ԱԺ այսօրվա քառօրյայում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրինագծի քննարկումից առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմին Երիցյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ առաջարկի դեպքում պատրաստ է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումից հետո ստանձնել նոր նախարարության ղեկավարումը: «Եթե վստահեն՝ կհամաձայնվեմ»,-ասաց նախարարը: Իսկ հարցին, թե ինչու են նախարարությունները միավորել, պատասխանեց, որ այդ նախարարությունների գործառույթներն իրար նման են:

Նմանատիպ նյութեր