Ռուս գիտնականները ստեղծել են աշխարհի ամենափոքր գիրքը
ՌԴ Օմսկ քաղաքի վարպետներ Անատոլի եւ Ստանիսլավ Կոնենկոները պատրաստել են աշխարհի ամենափոքր գիրքը:
Գրքի չափերն են՝ 0,644 х 0,66 մմ: Այն հնարավոր է տեսնել միայն խոշորացույցի միջոցով: Ոսկեզօծ գիրքը բաղկացած է ութ էջից, որոնց վրա գրված է Ռուսաստանի հիմնը:
Անատոլի Կոնենկոն ավելի քան 200 փոքր գիրք է ստեղծել, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գլուխգործոց է համարվում: