Apple-ի առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է 365 հազար դոլարով
Նյու-Յորքի Christie's աճուրդում 365 հազար դոլարով վաճառվել է Apple-1 համակարգիչը:
Այն համարվում է այդպիսի համակարգիչների շարքում միակ պահպանվածը, որը ժամանակին Սթիվ Ջոբսը վաճառել է հենց գնորդին:
Այդ գործարքը կատարվել է 1976 թ-ին Ս. Ջոբսի տանը: Համակարգիչը մինչ այժմ սարքին վիճակում է: