«Աֆղանական» Բրյուս Լին` համացանցի հերոս. տեսանյութ
Աբբաս Ալիզադան, որն իրեն կոչում է «աֆղանական Բրյուս Լի», հայրենիքում համացանցի հերոս է դարձել: Նա պատմում է, որ երազում է դառնալ հայտնի մենամարտող, ինչպես իր կուռքը` Բրյուս Լին:
Քաբուլում գտնվող դղյակներից մեկի ավերակների վրա Աբբասը «Քունգ-ֆու» մարտարվեստի հնարքներ է ցուցադրում` ձգտելով կրկնօրինակել Բրյուս Լիին:
Աբբասը աղքատ ընտանիքից է, 9 քույր եւ եղբայր ունի: Ծնողները հնարավորություն չեն ունեցել նրան ուղարկել մարտարվեստի դպրոց, բայց մարզիչը նկատել է պատանու տաղանդը եւ ընդունել նրան: