Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերության մեջ պահվող հայկական 5 հոգանոց ընտանիքին
Ադրբեջանի իշխանություններն այսօր Հայաստանին են վերադարձրել շուրջ 4 տարի գերության մեջ պահվող Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքին, փոխանցում է Apa գործակալությունը:
Հանձնումը կատարվել է Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագծում:
Հիշեցնենք, որ հայկական ընտանիքը (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե, Պետրոս Գևորգյաններ) հայ-ադրբեջանական սահմանը (Նախիջևանի հատվածում) հատել էին 2010 թվականի հունվարի 10-ին: