Ռեմսին այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին ծնկատակի ջլերի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ տարվա վերջ, հայտնում է Mirror.co.uk-ը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այսօր խուսափել է նշել ֆուտբոլիստի ապաքինման ժամանակահատվածը,սակայն հայտնել է, որ ուելսցին բաց կթողնի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Նյուքասլ»-ի հետ կայանալիք խաղը: