Ծաղկաձորում տեղի կունենա MICROSOFT TECH-DAY ARMENIA 2014 կոնֆերանսը
Մեկամյա դադարից հետո Մայքրոսոֆթը՝ իր գործընկերների՝ Դոմ Դանիել և Սոֆթլայն ընկերությունների հետ համատեղ, դեկտեմբերի 13-ին, Ծաղկաձորում կազմակերպում է MICROSOFT TECH-DAY ARMENIA 2014 կոնֆերանսը:
Կոնֆերանսի նպատակն է ներկայացնել և քննարկել Մայքրոսոֆթի վերջին տեխնոլոգիաները և լուծումները:
TechDay-ի ընթացքում տարածաշրջանային լավագույն մասնագետները կներկայացնեն Մայքրոսոֆթի ծրագրավորման և կառավարման տեխնոլոգիաների շարքը՝ Cloud security, Management, Azure for IT pros and Devs, O365, Secure Application Development, Web, Visual Studio, Phone և այլ լուծումներ: