«Բորուսիա»-ի երկրպագուները նախկինի պես վստահում են Կլոպին
Նյուրնբերգյան համալսարանի հասարակական կարծիքների ուսումնասիրման արդյունքների համաձայն, Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները նախկինի պես կարծում են, որ Յուրգեն Կլոպը պետք է շարունակի գլխավորել իրենց սիրելի թիմը:
Հարցման արդյունքում երկրպագուների 80 % իր վստահությունն է հայտնել գերմանացի մասնագետին:
Հիշեցենքնք, որ Բունդեսլիգայի 15 տուրից հետո «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը: Միաժամանակ Կլոպի թիմը կարողացել է դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ: