Աստղաֆիզիկոսները հայտնաբերել են նոր գալակտիկա
Գիտնականները «Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են նոր գալակտիկա: Նոր NGC 7714 կիսակլոր գալակտիկան գտնվում է Ձկների համաստեղությունում և գտնվում է Երկրից 100 միլիոն լուսային տարի հեռավորության վրա:
Այն առաջացել է NGC 7715 գալակտիկայի հետ բախման հետևանքով և նման ձև է ստացել:
Գալակտիկաների նման իրար մոտեցումն ու բախումը բերում է մեծ գրավիտացիոն փոփոխությունների, ինչի արդյունքում այդ երկու գալակտիկաների բախման հետևանքով նրանք ձեռք են բերում երկար «պոչանման» վերջավություններ: