Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում փակ քննարկում է հրավիրել
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները քննարկելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանել է ԱԺ եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում փակ քննարկում հրավիրել:
Քննարկմանը ԲՀԿ-ից մասնակցում է Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից էլ Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ առեւտրականների բողոքի ցույցերից հետո հունվարի 31-ին կառավարությունը որոշել էր ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։