211652_close_icon
views-count2037 դիտում article-date 19:56 02-02-2015

Խուզարկությամբ մահճակալի տակ հրացան է հայտնաբերվել

Հունվարի 31-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, 1979 թ. ծնված Թեհմինե Խ.-ի տանը և կից շինություններում կատարած խուզարկության ժամանակ՝ ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերել են 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Թեհմինե Խ.-ն հայտարարել է, որ նշված հրացանը պատկանում է իր ամուսնու հորը` 1951 թ. ծնված Գագիկ Պ.-ին, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունի: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր