Մանկապատանեկան ցուցահանդես՝ գեղագիտության ազգային կենտրոնում. լուսանկարներ
Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը:
Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են ս. Սարգսի տոնին, արդեն չորրորդ տարին ներկայացվում են հանրությանը:
Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն աշխատելով իրենց ուսուցիչների հետ՝ ստեղծել էին իսկական գլուխգործոցներ: