Իջևանում անցկացվեց ուսումնական վարժանք
ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ Իջևանի կենտրոնում աղետների ռիսկի նվազեցման և նույն ոլորտում հասարակության իրազեկման նպատակով անցկացվեց ուսումնական վարժանք:
Միջոցառման սկզբում Տավուշի մարզային փրկարարական վարչության աջակցությամբ կատարվեց հասարակական կազմակերպության երեխաների և անձնակազմի տարհանում, որտեղ ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները:
Միջոցառման 2-րդ հատվածում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի մարզային ԱՌՆ/ աղետների ռիսկի նվազեցման/ թիմի, ՕՔՍՖԱՄԻ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարների ու Վրաստանից փորձի փոխանակման նպատակով ժամանած գործընկերների միջև: Միջոցառումը շարունակվեց նաև Դիլիջան և Հովք համայնքներում, տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: