Լրանում է Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը
2015 թվականի փետրվարի 2-ին լրանում է հայ գրող Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը: Այդ կապակցությամբ փետրվարի 3-ին, ժամը 13:00-ին Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակի մոտ` /հասցե՝ Աբովյան 17/ գրողին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները:
Ներկա կլինեն նաեւ Հայաստանի գրողների միության անդամներ, մտավորականներ և այլք: