Մոտոցիկլավարը մի քանի մետր օդ է շպրտվում. տեսանյութ
Կալիֆոռնիայի ավտոճանապարհներից մեկում մոտոցիկլավարների «երթը» անհաջող ավարտ էր ունեցել նրանցից մեկի համար:
Խուսափելով հանդիպակաց երթևեկելի գոտում մեքենայի հետ հարվածից, մոտոցիկլավարներից մեկը բախվել էր ճանապարհաեզրի պատնեշին և մի քանի մետր օդ շպրտվել:
Մոտոցիկլավարը մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել:
Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրել էր մոտոցիկլավարի եղբայրը՝ սաղավարտին ամրացված հատուկ տեսախցիկով: